Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2 734 122 694 դրամ գումար հատկացնել տարածքային կառավարությանը՝  ճանապարհաշինության համար։ Ըստ նախագծի, նախատեսվում է Ստեփանավան-Ագարագ-Յաղդան հանրապետական և տեխնիկական հսկողության ծառայություններ ձեռքբերելու, ինչպես նաև Տաթև-Աղվանի ավտոճանապարհի ՝Աղվանի- Տանձավեր-Վերին Խոտանան-Շրվենանց հատվածի հիմնանորոգում, Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցողունի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն էլ հասցնել ավարտի։

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային Տաթեւ-Աղվանի ճանապարհը, որը քանդվել էր ամիսներ առաջ, այժմ գրեթե ամբողջության վերանորոգված է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ վստահեցրել է որ 500 մետրից էլ քիչ հատված է մնացել  և,  հավանաբար վաղն այլևս փոսեր չեն լինի և ամբողությամբ ասֆալտածածկ կլինի։

Նախարարի խոսքով․ «3-րդ շերտի տեղադրման գործընթացն արդեն սկսվել է, 5.8 կմ-ն արդեն տեղադրվել է։ Եթե հասցնենք՝ կառավարության հաջորդ նիստում մյուս շինարարին գումար կհատկացնենք այնտեղի վերջին շերտի համար։ Այս ընթացքում չի բացառվում, որ որոշ տեղերում նորից խնդիրներ ծագեն, հընթացս շինարարները դրանք կշտկեն ու վերջին շերտը կտեղադրեն»։

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest