Այսօր՝օգոստոսի 8-ին, ԱՄՆ դեսպանատան առջև բողոքի ակցիա են կազմակերպել Արցախից, Հանդրութից տեղահանվածները։  «Հանուն Հադրութի» ՀԿ-ի գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցույցի պատճառը Արցախում տիրող իրավիճակն է, որ արդեն սպառնալի չափերով մեզ ցույց է տալիս՝ Արցախը պիտի հայաթափվի։ Հայրյանի խոսքով՝ դիմում են երեք պետությունների համանախագահ երկրներին, որ իրենց պարտականությունները կատարեն․

«Երբ 1994 թ․ մենք հաջողությամբ ավարտել էինք մեր ազատագրական պայքարը, այդ նույն 3 պետությունները միջատմեցին, պատերազմը կանգնեցրին և այդ օրվանից մեզ անընդատ պնդում, հավաստիացնում են, որ Արցախի հարցը պատերազմական լուծում չի ունենա։  20-ից ավել տարիներ պատերազմական լուծում չունենալու հեքիաթներով մեզ հանգստացնելուց հետո գազանի ձեռքերը բաց թողնելը հերիք չէր, դեռ ինչ-որ տեղ աջակցեցին, որպեսզի Ադրբեջանի կեղտոտ, ցեղասպան պատերազմը վարի մեր դեմ և հաղթանակի»,- ասաց նա, ապա ավելացրեց, որ մեր ղեկավարությունը պատերազի պարտությունից հետո մինչև հիմա ամեն օր անընդհատ կրկնում է՝ ո՞վ հանձնեց Հադրութը, Շուշին, ո՞վ դավաճանեց․

«Եթե ինչ-որ մեկը չգիտի, ես ասեմ՝ նա ով հիմա Աղավնոն տալիս է, նա էլ հանձնել է Հադրութը։ Նույն ձեռագիրն է, պարզապես պատերազմը հնարավորություն տվեց ծածկագմփոց հանելու, բայց հիմա պատերազմ չկա և դրա համար օգատգործում են այս փոքրիկ չինովնիկներին։ Նրանցից մեկը՝ Հայկ Խանումյան անունով, սկանդալիստ, գնացել է Բերձոր և Աղավնո, ժողովրդին ասել՝ դուրս եկեք ձեր տներից։ Ընդ որում՝ ժողովրդի ընդվզման ժամանակ մեկը հոգու խորքից ճիչ է արձակել՝ տները կվառենք, հետո կգնանք, իսկ Խանումյանը պատասխանել է, որ եթե տները վառեն, փոխհատուցում չեն ստանա»։

Նա հիշեցնում է Հայկ Խանումյանի՝ մի քանի ամիս առաջ արած հայտարարությունը, որ եթե Հայաստանում գտնվող արցախցի փախստականները որոշեն չվերադառնալ Արցախ, միջազգային հանրությանը պետք է հորդորել, որպեսզի նրանց ոչնչով չաջակցեն:

Լևոն Հայրյանին հետաքրքիր է՝ ինչո՞ւ է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն Հայկ Խանումյանը շարունակում պաշտոնավարել, երբ Արցախի խորհրդարանում դատախազը հայտարարեց, որ փախստականների հետ կապված քրեական գործ կա Հայկ Խանումյանի մասով, չարաշահումներ է արել ու ինքն էլ պատասխանեց. «Պահում են այսպիսի կեղտոտ գործերի համար, որպեսզի գնա Աղավնոյի ժողովրդին…ինքն էլ ուրախ է, բայց ինչի՞ պիտի ուրախ չլինի. ռուսները, ովքեր այսօր տիրապետում են Արցախին, շատ են սիրում փողասեր և ենթակա մարդկանց»:

Արցախցի տեղահանվածներն իրենց տուն վերադառնալու պահանջն ԱՄՆ դեսպանատան մոտ փոխանցեցին՝ նամակի տեսքով: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններից պահանջում են՝ վերականգնել Արցախի՝ 1994 թվականի սահմանները և հարցը սկսեն լուծել բանակցային ճանապարհով: Հայ ժողովրդին էլ զգուշացնում են՝ Արցախը տալով՝ Երևանում ապրել չի լինի, ուստի պետք է պայքարել 1994-ի սահմանները վերականգնելու համար:

«Մենք ընկանք այս թակարդի մեջ հայ քաղաքական էլիտայի ծուլության , անմտության, ինչու ոչ՝ դավաճանության պատճառով»,- ասաց Լևոն Հայրյանը, ապա մանրամասնեց ԱՄՆ դեսպանատանը փոխանցած նամակի բովանդակությունը․

«Դիմելով ԱՄՆ-ին՝ մենք գրել ենք, որ Ացախում կատարվում են անմարդկային անարդարություններ, և Ամերիկան, որ իրեն հայատարորում է ազատության, դեմոկրատիայի երկիր, իրավունք չունի անտարբեր լինել»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest