Րաֆֆի Հովհաննիսյանը իր՝ Արցախ մուտք գործելու արգելքը համարում է մեկանգամյա թյուրիմացություն: Նա լրագրողների հետ զրույցում  նշեց, որ  որպես հայ մարդ իր բացառիկ իրավունքն է լինել Արցախում։

 

«Ես թաքնվելու խնդիր չունեմ և սեպտեմբերի 1-ին ակնկալում եմ, որ Աղավնոն իր տեղում կլինի, միջանցքը իր տեղում կլինի և պատկան մարմինները՝ Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանությունը, ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը կվերականգնեն իմ բացառիկ իրավունքը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ցանկանում է սեպտեմբերի 2-ին Արցախում մասնակցել անկախության տարեդարձին նվիրված միջոցառումներին:

ԱԳ առաջին արտգործնախարարը նշեց, որ հայ ժողովուրդը ապրում է աննախադեպ լարված և պատասխանատու ժամանակաշրջանում և համախմբման կոչ արեց՝ անկախ քաղաքական հայացքներից:

«Մենք այս շրջանում պետք է լինենք խիստ պատասխանատու, հաղթահարենք ներքին տարաձայնությունը, ցավը, բաժանումները  և քաղաքական նոր լուծում գտնենք»,- ասաց Հովհաննիսյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest