«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին արգելել են  Արցախ։ Հովհաննիսյանների ընտանիքը Արցախ էր մեկնում թոռնիկի կնունքին մասնակցելու, երբ ճանապարհին նրանց կանգնեցրել են ռուս խաղապահները, ցույց տվել ինչ-որ փաստաթղթեր նրա լուսանկարով և նրանց Արցախ չթողնելու հանձնարարությամբ։  Րաֆֆի Հովհաննիսյանի օգնական Մամիկոն Սարգսյանը պատմում է, որ մոտավորապես ցերեկվա 2-ին արդեն անցակետում էին , երբ ռուս խաղապահները մանրակրկիտ ստուգել են Հովհաննիսյանների ԱՄՆ քաղաքացի հյուրերին, ովքեր  նախօրոք ստացել էին Արցախ մտնելու թույլտվություն, ապա միայն ժամեր անց՝ արդեն երեկոյան հայտնել են, որ որ ամբողջ խմբից չեն կարող թույլ տալ Ստեփանակերտ հասնել հենց Րաֆֆի Հովհաննիսյանին։

«Ինչ-որ բան այն չէր, բայց քանի որ վիզան, ամեն ինչ նորմալ էր, պետք է ինչ-որ խնդրահարույց չլիներ, վերջում խաղաղապահներից մեկը մոտեցավ պարոն Հովհաննիսյանին՝ «կներեք, բայց ձեր մուտքն Արցախ արգելված է»: Ցույց տվեց իր հեռախոսով, որտեղ պարոն Հովհաննիսյանի նկարն էր, տակը գրված, որ «Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ արգելված է», — ասաց Սարգսյանը:

Արգելքը ում հրամանով է եղել հստակ չէ, փաստաթղթերի տակ որևէ կնիք կամ ստորագրություն չի եղել։ Մերժումը փոխանցվել է բանավոր, ըստ կուսակցության գրասենյակի, «ռուս զինվորականները որևէ  հիմնավորում չեն բերել»,բայց «հաստատել են, որ արգելքը կարող է լինել պաշտոնական Երևանի «ամենավերևից»:

Դեպքի ականատես Մամիկոն Սարգսյանը, սակայն, անձամբ չի լսել, որ խաղաղապահները ակնարկում են, որ պաշտոնական Երևանն է արգելել Հովհաննիսյանի մուտքը Արցախ.

«Ոչ, որևէ ակնարկ չեն արել, պարզապես իրենք խոսքի մեջ ասում էին, որ «մենք զինվոր ենք, մենք որևէ մեկնաբանություն չենք կարող տալ, դա ձեր իշխանությունների, թե իմ վերադասի հրահանգն է, և ես կատարում եմ այն»-Սարգսյան։

Այդպես էլ Արցախ չմեկնած Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, համարում է, որ արգելքի հետևում կանգնած են Հայաստանի իշխանությունները։ Այժմ Գորիսում գտնվող ընդդիմադիր գործիչը հայտարարություն է տարածել, պնդելով, այս ամենի հետևում «ձախողված առաջնորդն է, որը հանուն իրական տարածաշրջանային խաղաղության և անվտանգության, պետք է հեռանա՝ իր այլատյաց հարևանի հետ մեկտեղ»։ Նաև նշում են, որ Արցախի իշխանությունները փորձել են հարթել իրավիճակը, բայց ապարդյուն։ Խաղապահները իրենք որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել, ԱԱԾ խոսնակը այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք  Հայաստնաի իշխանությունը կապ ունի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտքի արգելքի հետ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest