Քաշաթաղի  (Լաչին)  շրջանում դժվարանցանելի տեղանքում ծառայողական առաջադրանք կատարելիս  ժայռից պոկված բեկորն ընկել է ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայողներ Սամիր Խուդիևի և Թահիր Ալիևի վրա, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Միջադեպի հետևանքով Խուդիևը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Ալիևի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest