Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել, լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը՝ Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորվել էր ՊԲ մեկ զինծառայող, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Pin It on Pinterest