«Այս դատավորը իրականացնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ուղիղ պատվերը»,- այսօր  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում հայտարարեց «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը իր կալանավորումից առաջ:

Թեեւ մեղադրող կողմը միջնորդեց գրավ կիրառել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն որոշեց երեք ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին: Չալաբյանը կալանավորվեց դատարանի դահլիճում:

«Դատավարական օրենսգրքի 121-րդ հոդվածը բացահայտ արգելում է կալանավորված անձին առանց հիմքերի կալանավորել 2-րդ անգամ: Էն պայմաններում, երբ որ  դատախազությունը որպես խափանման միջոց առաջարկեց գրավը: էն պայմաններում, երբ որ բազմաթիվ հանրային հեղինանակությունուն ունեցող անձինք երաշխավորություն էին ներկայացրել դատարանին: Դատարանը բացարձակ կամայական, առանց որևէ հիմնավորման, խելահեղ որոշում կայացրեց  բոլորիդ աչքի առաջ, այն է՝ 3 ամսով ինձ կալանավորելու»,- հայտարարեց  Չալաբյանը լրագրողների հետ զրույցում:

Ըստ Ավետիք Չալաբյանի՝ դա միայն մեկ բացատրություն ունի, որ սա երկրի քաղաքական իշխանությունների ուղիղ պատվերն է: Նրա խոսքով՝ դրա վկայությունները բազմաթիվ են՝ սկսած նրանից, թե որտեղից է սկսել քրեական գործը, ինչպես է ընթանում՝   առանց հիմքերի, առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի և շարունակվում է վերջինիս  ազատազրկումը:

«Այս երկրում չկա ոչ մի դատավոր, որը ինքնուույն կարողանա այդպիսի խելահեղ որոշում կայացնի: էս վարչակարգը ենթադրելով, որ ինձ ազատազրկելով կարող է լռեցնել իմ ձայնը, խորապես սխալվում է: Նույնիսկ կալանավայրում ես ավելի ազատ եմ, քան նրանք և նրանց ուսապարկերը: Իրենք ստրուկ են, ես ազատ մարդ եմ: Ազատ մարդուն իրենք չեն կարողանալու լռեցնել, ազատ մարդու հետևից ուրիշ ազատ մարդիկ են գալու և վերջապես ստրուկներին երկրից դուրս են վռնդելու: Դատավորը, որը փորձում է արդարադատության անվան տակ ապօրինի հետապնդում է սկսել, այդ ստրուկներից մեկն է: Դուք տեսնում է, թե ինչպես է նա իրեն պահում դատարանում. բացարձակ անհաղորդ է բոլոր փաստարկներին, իր որոշումները ընդունելիս նա անգամ չի ուզում դրանք հիմանվորել: Ընտրողաբար մեկնաբանում է քրեադատավարակն օրենսգրքի հոդվածները, շրջանցում է այն հոդվածները, որոնք իմպերատիվ սահմանափակում են իր գործողությունները: Այս դատավորը թող չմտածի, որ սա վերջանալու է միայն վերաքննիչ բողոքով: Էս դատավորը և բոլոր էն մարդիկ, ովքեր մղել է նրան ապօրինությունների,  նստելու են մեղադրյալի աթոռին»,- եզրափակեց Չալաբյանը:

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը լրացել էր հուլիսի վերջին, նա այս օրերին ազատության մեջ էր:  Երեկ բժշկական քննության նախնական դիագնոզով հաստատվել էր, որ վերջինս սրտի ինշեմիկ հիվանդություն ունի, երրորդ կարգի հիպերտենզիա, և նշանակվել էր սրտաբանի վերահսկողությամբ ամբուլատոր բուժում։

Pin It on Pinterest