Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե Արցախի ՊԲ ստորաբաժանումների կրակոցների հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող։
Հաղորդագրության համաձայն՝ գնդակոծությունը տեղի է ունեցել օգոստոսի 3-ի առավոտյան Լաչինի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները համապատասխան միջոցներ են ձեռնարկել»,- տեղեկացնում են Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից։