Ադրբեջանը հաղորդում է, որ ադրբեջանցի զինծառայող է զոհվել

17

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե Արցախի ՊԲ ստորաբաժանումների կրակոցների հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող։

Հաղորդագրության համաձայն՝ գնդակոծությունը տեղի է ունեցել օգոստոսի 3-ի առավոտյան Լաչինի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները համապատասխան միջոցներ են ձեռնարկել»,- տեղեկացնում են Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից։