ՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակի գրասենյակը:

«Պետքարտուղարն ու նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի պատմական հնարավորությունը՝ տարածաշրջանում հասնելու խաղաղության: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ առաջարկը՝ աջակցելու տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցման կապերի բացմանը: Պետքարտուղար Բլինկենը խրախուսել է երկկողմ երկխոսության շարունակումը, ինչպես Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն էր: Պետքարտուղարը նաև վերահաստատել է աջակցությունը ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումների իրականացմանը: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները 1994 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ նույն կերպ մտածող գործընկերների հետ աշխատանքներում՝ օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն: Պետքարտուղար Բլինկենը նաև հորդորել է նախագահ Ալիևին ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest