Հուլիսի 21-ի ՀՀ կառավարության հերթական նիստից հետո Կառավարության անդամների հետ անցկացրած ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ դատաբժշկական կենտրոնում իրականցվում են կրկնակի և շարունակական փորձաքննություններ:

«Մենք, ցավոք սրտի, ունեինք խիստ վնասված մասունքներ, որոնցից հնարավոր չէր անջատել ԴՆԹ: Արդեն մեկ տարի է ինչ համագործակցում ենք Նիդերլանդներում միջազգային փորձագիտական կենտրոնի հետ, որը մեզ տալիս է թե՛ մասնագիտական, թե՛ նյութատեխնիկական և թե՛ լրացուցիչ մեթոդներով փորձաքննություն իրականացնելու հնարավորություն: Վերջին շրջանում ևս 50 մասունքներ ուղարկվել են, որպեսզի իրականացվեն լրացուցիչ փորձաքննություններ և հնարավոր լինի վնասված մասունքներից ստանալ որոշակի պատասխաններ»,- լրագրողների հարցերին պատասխաում է Անահիտ Ավանեսյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest