Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ԶՈւ ԳՇ պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը։

Նախագահի պաշտոնական էջում հրապարակված փաստաթղթում ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Էդվարդ ԱՍՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»։

Մինչ այս՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյան զբաղեցնում էր  ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետ տեղակալի պաշտոնը։ Այդ պաշտոնին նա նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին:

Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով Արթուր Հարությունյանը նշանակվել է  Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest