Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների
պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունները պատրաստել են զեկույց «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» թեմայով: ։
Զեկույցի պատրաստման աշխատանքներին աջակցել և դրանք համակարգել է «Բաց
հասարակության հիմնադրամներ – Հայաստանը»։

Սույն փաստահավաք զեկույցում հիմնավոր ներկայացվում են պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) և մարդու իրավունքների այլ խախտումները, որոնք տեղի են ունեցել հիմնականում
Արցախի (որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ) բնակչության դեմ 2020 թվականի աշնանը՝ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա հետևանքով: Ներկայացված ապացույցները հիմնվում են տեղեկատվության բազմաթիվ աղբյուրների տվյալների բծախնդիր հավաքագրման և վերլուծության վրա:
Արդյունքում ներկայացվում են պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների հիմնավոր փաստարկներ, ինչպես նաև
իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջարկություններ՝ համապատասխան շահագրգիռ կողմերին:

Աշխատանքների ընթացքում հանդիպումներ են եղել ընդհանուր թվով 879 վկայի հետ, որոնցից 359-ի հետ անցկացվել են խորքային հարցազրույցներ, միաժամանակ
ուսումնասիրվել են բռնությունների արդեն իսկ հաղորդված և դեռ չհաղորդված դեպքերը: Զեկույցի օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վկայությունների հավաստիությունը ճշտվել է ապացույցների և այլ աղբյուրներից ստացված վերլուծությունների (տեսանյութեր և լուսանկարներ), ռազմական հետախուզության փորձագետների գնահատականների, մարդու իրավունքների իրավիճակի
մասին այլ զեկույցների և պետական պաշտոնական զեկույցների օգնությամբ:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest