Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Գագիկ Ջհանգիրյանի՝ Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցված համարելու մասին որոշումը։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։

«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի կողմից 2022 թվականի հուլիսի 1-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝

Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2022 թվականի հուլիսի 4-ից համարել դադարած»,- ասվում է որոշման մեջ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest