Ուկրաինայի կենտրոնական Կրեմենչուկ քաղաքի առևտրի կենտրոնի ռմբակոծությունը «պետք է հետաքննվի որպես հնարավոր ռազմական հանցագործություն»։ Այս մասին հայտարարել է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը (HRW), գրում է CNN-ը։

Հրապարակված զեկույցում կազմակերպության Ուկրաինայի ավագ գիտաշխատող Յուլիա Գորբունովան հավելել է, որ «եթե Ռուսաստանի իշխանությունները դա չանեն, Միջազգային քրեական դատարանը և այլ հետաքննող մարմինները պետք է անեն»։

HRW-ը զեկույցը պատրաստելիս զրուցել է 15 մարդու հետ, որոնց թվում են վիրավորները, բժիշկները, կենտրոնի աշխատակիցները, այլ ականատեսներ և տեղական պաշտոնյաներ:

Գորբունովան նշել է, որ «Կրեմենչուկի խաղաղ բնակիչները, որոնք նման կորուստ են կրել հունիսի 27-ի հրթիռակոծությունից, արժանի են արդարադատության»։

«Պետք է մանրակրկիտ հետաքննություն լինի, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest