«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այս մասին հայտնեց իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Այսօր ավելի վաղ ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքննարկի նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը:

Եթե նախկինում իշխանականները մանդատներից զրկելու մասին էին խոսում, Ֆրանսիայի հրապարակը բացելուց հետո չբացառեցին, որ պարտականությունները չկատարելու հիմնավորմամբ կարող են ներկայացնել նաև ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալին հետ կանչելու, ինչպես նաև հանձնաժողովների ընդդիմադիր նախագահների լիազորությունների դադարեցնելու մասին նախագծեր։

Ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները մշտական 12 հանձնաժողովներից 3-ում են նախագահում։

Հունիսի 24-ի հանրահավաքի ժամանակ «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը վերահաստատեց` խորհրդարան չեն վերադառնալու, դա կանեն միայն իրենց օրակարգով:

Pin It on Pinterest