ՀՔԱՎ-ը  մշակել է «Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ կանաչ թուղթ» աշխատությունը, որի քննարկմանը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի նախագահ Արթուր Սաքունցն ասաց, որ հատկապես 44-օրյա պատերազմի հետևանքով այս իրավիճակը, որը ստեղծվել է իրենց ստիպել է որպես քաղհասարակության ինստիտուտ հանդես գալ նման առաջարկությամբ․

«Հաշվի առնելով նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, որը հաջորդեց 44-օրյա պատերազմին, ըստ էության ՀՀ-ն գտնվում է թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերների առջև։ Այս առումով զուգահեռաբար այն պարտավորությանը, որն ամրագրված է կառավարության ծրագրով, նաև պատերազմից հետո վարչապես Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ԶՈՒ վերաբերյալ որոշակի հանձանառություններով, բայց մենք գտնում ենք, որ հանրությունը պատշաճ իրազեկված չէ այն գործողություններով, որն իրականացնում է կառավորությունը ԶՈՒ բարեփոխումների կամ վերականգման առումով»,-ասաց իրավապաշտպանը։

Սաքունցի խոսքով՝ ԶՈՒ-ի վերաբերյալ, բացի նշված հանգամանքներից, նաև այլ բնույթի մարտահրավերներ են ունեցել՝ օրինակ ներքաղաքական իրադարձություններում ԶՈՒ ներգրավման վերաբերյալ հարցերում.

«Այսինքն մենք ունենք մարտահրավերների մի ամբողջ փունջ, որոնց վերաբերյալ պետք է տրվեն լուծումներ, գոնե հստակ տեսալական ներկայացվի հանրությանը ՝ հասկանալի լինելու, թե, ի վերջո, ինչպիսի Զինված ուժերի հետ պետք է գործ ունենանք և ինչպիսի ԶՈՒ ենք ուզում տեսնել»,-նշեց Սաքունցը։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest