Զինված ուժերում առկա է կանանց ներգրավվածության խնդիր: «Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ կանաչ թուղթ» աշխատության վերաբերյալ ՀՔԱՎ կազմակերպած քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց ՄԻՊ աշխատակիցը:

Նրա հավաստմամբ՝ ապրիլին այս թեմայով քննարկում է տեղի ունեցել ՊՆ-ում՝ նախարարության և այլ իրավասու գերտեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ըստ վիճակագական տվյալների՝ ԶՈւ-ում կանանց ներգրավվածութան դրական միտում կա: ՄԻՊ գրասենյակի գնահատմամբ՝ բանակում կանաց ներգրավվաության տեմպերը դեռևս բավարար չեն, հատկապես խնդրահարույց է Զինված ուժերի ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածությունը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest