«Մենք պարտվել ենք, որովհետև խորհրդային կառավարման մոդել ենք ունեցել»,-«Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ կանաչ թուղթ» աշխատության քննարկմանն այս կարծիքը հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

«Խորհրդային մոդելին է բնորոշ պոպուլիզմը, մի բան ունենալ և այլ բան ցույց տալը, այլընտրանքներ չտեսնելը: Իսկ ժողովրդավարական կառավարումը և մշակույթը չի կարող չտեսնել այլընտրանքներ, մտքի ու կարծիքի սահմաններ այնտեղ չկան: Մենք կարողացե՞լ ենք հասկանալ, թե որն է խնդրի բուն արմատը. սա է հիմնական հարցը»:

Անդրադառնալով Զինված ուժերի բարեփոխումներին՝ Սաքունցը նշեց, որ կադրային փոփոխությունները չէ, որ բարեփոխումներ են: Նա նաև ընդգծեց, որ պետք է հստակ տեսլական ներկայացնել հանրությանը՝ ինչպիսի ԶՈՒ ենք ուզում տեսնել:

«ՀՀ բանակը և ընդհանրապես կառավարման համակարգը պետք է լրջագույն ատեստացիայի՝ վերապատրաստման ենթարկվի»,- ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Անդրադառնալով Զինված ուժերում ոչ կանոնադրային որոշակի արատավոր ընկալումների առկայությանը՝ քաղաքագետը, կարևորելով կրթության ու ժամանակակից գիտելիքների դերը, նշեց, որ անհրաժեշտ է հասարակության արագ տրանսֆորմացիայի ձևեր գտնել: Սաֆարյանի դիտարկմամբ՝ ԶՈւ այն հրամանատարը, որը սահմանադրորեն ամրագրված արժեքներին չի հավատում, այնտեղ անելիք չունի:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest