«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Տիկին Վարդապետյանը թե իր մասնագիատական որակներով, թե իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաև օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարևորագույն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»,- նշեց նա:

Հայկ Կոնջորյանը չի կարծում, որ Աննա Վարդապետյանի՝ վարչապետի օգնական լինելու հանգամանքը կասկածի տակ է դնում նրա անաչառությունը։ Խմբակցության ղեկավարի խոսքով՝ Վարդապետյանը կուսակցական չէ։

Աննա Վարդապետյանը 2018-2019 թթ․ ընթացքում զբաղեցրել է արդարադատության նախարարի խորհրդականի, այնուհետև՝ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2020-ի մարտին նա նշանակվել է վարչապետի օգնական։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest