Ուկրաինայի պատերազմի ընթացքում ռուս զինվորականները հանցագործություններ են կատարել 147 լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, Facebook-ում հայտնել է երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նշվում է, որ նրանց թվում են ուկրաինացի, ամերիկացի, բրիտանացի, չեխ, դանիացի, իռլանդացի, լիտվացի, շվեյցարացի, ֆրանսիացի լրագրողներ և ԱՄԷ-ից։

«Լրագրողներին սպանում և վիրավորում են, առևանգում, խոշտանգում և ահաբեկում։ Յուրաքանչյուր նման փաստ գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում», – ասել է Վենեդիկտովան։ Նրա խոսքով՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման ժամանակ սպանվել է ԶԼՄ-ների 32 ներկայացուցիչներ, ևս 16-ը՝ վիրավորվել։ «Խիզախներից և ոչ անտարբերներից ոմանք զոհվել են՝ լուսաբանելով պատերազմի սարսափները՝ կատաղի մարտեր, օկուպացիա, խաղաղ բնակիչների տարհանում թշնամու կրակի տակ։ Մյուսներն իրենց կյանքն են տվել՝ ուկրաինական բանակի շարքերում պաշտպանելով իրենց հայրենիքը զավթիչներից։ Շատերն էլ ՌԴ-ի կողմից քաղաքացիական օբյեկտների և բնակելի շենքերի թիրախավորված գնդակոծություննեի զոհ են դարձել»,- ասել է գլխավոր դատախազը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest