2020 թ․ դեկտեմբերի 29-ին AntiFake.am կայքը հրապարակել է «Որքան գումար են ստացել Հայաստանում գործող ՀԿ-ները Արցախը հանձնելուն սատարելու դիմաց» վերնագրով լրատվական նյութ, որտեղ ներկայացվել են «Բաց հասարակության հիմնադրամներ»-ից ֆինանսավորվող, Հայաստանի հասարակական կազմակերպությունների անունները և տարեկան ֆինանսավորման չափը։ Նյութում զրպարտել են այդ կազմակերպություններին՝ նրանց ներկայացնելով որպես օտարերկյա շահ սպասարկող կազմակերպություններ։ Այդ կազմակերպությունների շարքում նշել են նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մասին։

AntiFake.am կայքը ՀՔԱՎ-ի վերաբերյալ տարածել է իրականությանը չհամապատասխանող, կազմակերպությանը զրպարտող տեղեկություններ՝ փորձելով արատավորել կազմակերպության հեղինակությունը և կազմակերպության գործունեության վերաբերյալ հանրության մոտ սխալ ընկալում ստեղծել։

ՀՔԱՎ-ը հայց է ներկայացրել դատարան AntiFake.am կայքին զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին։

Դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Մովսես Խորենացի 162 ա) 2022 թ. հունիսի 7-ին՝ ժամը 17։00-ին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest