ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Վայրենաբարո ձևերով հարձակվեցին, գցեցին գետնին երկիր․ Yerkir.am-ի խմբագիր», Կարմիր բերետավորը բիրտ ուժ է կիրառում պատգամավոր Արամ Վարդևանյանի նկատմամբ՝ սեղմելով պարանոցը (ֆոտո),  Ոստիկանները հարվածել են պատգամավոր Գեղամ Մանուկյանին,  Ոստիկանները բռնի գործողություններ են կիրառում քաղաքացիների նկատմամբ, «Ձեռս», «Արա-ն դու՛ ես է»․ ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում ցուցարարներին հրապարակումների հիման վրա։

Մայիսի 2-ից սկսած՝ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ ՀՔԱՎ-ը ներկայացրել է հանցագործության մասին մի շարք հաղորդումներ։ Դրանցից մեկի հիման վրա 2022 թ․ մայիսի   16-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել այլ հաղորդումներում տեղ գտած որոշ փաստեր կցվել են արդեն քննվող քրեական գործերին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest