Իգոր Խաչատուրովը կալանավորվել է։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում։

Քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը միջադեպի ժամանակ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Այդ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակել, սակայն Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց:

Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ արտակարգ դատարանի կողմից կալանավորման որոշմանը կանդրադառնա քիչ ուշ․

«Միևնույն ժամանակ պնդում եմ, որ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ, ինչի կապակցությամբ պետք է նշանակվի փորձաքննություն»,-գրել է նա։

Հիշեցնենք՝ ընդդիմադիրների հավաքներին մասնակցող Իգոր Խաչատուրովը, ով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է, մայիսի 17-ին ձերբակալվել էր՝ ոստիկանին հարվածելու կասկածանքով։

Ըստ Քննչական կոմիտեի, ոստիկանը ստացած հարվածից կորցրել էր գիտակցությունը։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest