«Սա ընդամենը շարունակությունն է այն փոփոխությունների օրենքով, որոնք արդեն կատարել են անցած տարվա դեկտեմբերին։ Այստեղ որևէ նոր բան չկա, ընդամենը տեխնիկական հստակեցում է, որը բխում էր ավելի շուտ ընդունված օրենքից։ Ուղղակի էնտեղ մինչև վերջ չէին պատկերացրել՝ ինչ ա լինում, բայց ընդհանուր մոտեցումը հավատարմագրման նկատմամբ, որը ամրագրվում է մեր օրենսդրության մեջ, կտրականապես մերժելի է»,- Forrights.am- ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նշեցնք, որ մայիսի 17-ին տեղի ունեցավ ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի եւ Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, համաձայն որի՝ պետական մարմիններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե խախտվել են գործող կարգապահական կանոնները։ Քվեարկության դրվելուց հետո՝ նախագիծը ստացավ դրական եզրակացություն։
Նախագծի հեղինակներից Արթուր Հովհաննիսյանը քննարկման ընթացքում նշեց, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ԶԼՄ ներկայացուցիչները խախտել են ԱԺ աշխատանքային գործող կաննոնները, որի համար պետական մարմինը նախազգուշացրել է ԶԼՄ-ին։ Ըստ Հովհաննիսյանի՝ սակայն դրանից հետո էլ նույն լրագրողը պարբերաբար շարունակել է խախտել կանոնները՝ վիրավորելով, սպառնալով պատգամավորներին, ինչպես նաև խաթարելով և՛ ԱԺ, և՛ իր գործընկերների բնականոն աշխատանքը։
Բորիս Նավասարդյանի խոսքով՝ դեկտեմբերին սկսված փոփոխություններով նաև նախատեսվում էին պայմաններ բոլոր պետական կառույցներում հավատարմագրման համար, բայց այդ փոփոխությունները անընդունելի էին ինչպես իր, այնպես էլ մի շարք կազմակերպությունների համար, այդ իսկ պատճառով նրանք հայտարարությունն են արել և հրապարակայնորեն խոսել։
ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ այս նախագծի միջոցով որևէ խստացում չի արվում, ուղղակի լրագրողները պարտավոր են ենթարկվել պետական գերատեսչության գործող աշխատանքայինի կանոններին։
Արթուր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ քննարկումներ են եղել ՄԻՊ գրասենյակի և ԱՆ-ի հետ։ Երևանի մամուլի նախագահի խոսքով՝ այս նախագծի հետ կապված քննարկում չի եղել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, բայց նախորդ փոփոխությունների հետ կապված եղել են, և ներկայացրել են իրենք կարծիքը, որ դրանք ընդունելի չեն։
«Եթե խոսքն ընդհանրապես ԶԼՄ մասին կատարվող փոփոխություններին է վերաբերում, ապա նախատեսվել է մոտավորապես 10 կետից փոփոխություն։ Այդ 10 կետից մոտ երեքը- չորստ արժանացել էր մեր կողմից քննադատության, բայց փոփոխվել է, փաստորեն միայն մեկը, որը կապված էր չնույնականացվող աղբյուրների հետ։ Այսինքն, քիչ թե շատ ընդունելի տարբերակ է ընդունվել ի վերջո։ Մնացած կետերի հետ կապված մեր մտահոգությունը հաշվի չի առնվել»,- նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest