Ընդդիմությունն այսօր վաղ առավոտից վերսկսել էր անհնազանդության ակցիաները։  Ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցարարների նկատմամբ առերևույթ բռնությունների դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր․ Factor.am-ին այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Քրեական գործերից մեկն առնչվում է մայիսի 2-ի դեպքին, երբ ցուցարարին բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը մի քանի անգամ հարվածում է նրա գլխին։ Հարուցված քրեական գործերով որևէ ոստիկան դեռևս մեղադրյալի կարգավիճակ չունի։

Գործերը հարուցվել են Քրեական օրենսգրքի 309-րդ հովածի 2-րդ (բռնությամբ պաշտոնական լիազորություններն անցնելը) և 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական դիրքը չարաշահելը)։

Pin It on Pinterest