Ազգային ժողովում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառմամբ ցուցարարներին բերման ենթարկելու դեպքերին՝ վերջինս նշեց, որ դեպքերը բացառիկ են, և պետք է հաշվի առնել այն իրավիճակը, որը ստեղծվում է տվյալ պահին՝ ծառայություն իրականացնող ոստիկանների հանդեպ․

«Բնականաբար որևէ ոստիկան անտեղի տեղը չի հարվածի և որևէ ծայրահեղ միջոցի չի դիմի։ Ինքնին բերման ենթարկելն իրենից ներկայացնում է որոշակի ուժի կիրառում, և այնպես է, որ մեր համաքաղաքացիները ամեն կերպ փորձում են և դիմադրում են ոստիկանությանը»։

Նրա խոսքով՝ արձանագրվել են որոշ դեպքեր, որոնք պետք է փաստեն, որ շատ քիչ  են, հատուկենտ դեպքեր են, և, որ այդքան աղաղակում և բարձրաձայնվում են, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում, այդպես չէ․

«Ունենք ծառայողական քննություններ։ Եթե չեմ սխալվում, այս պահի դրությամբ՝ 31 ծառայողական քննություն է իրականացվում, ոչ միայն անհամաչափ ուժ կիրառելու հետ կապված, այլև ոստիկանության տարբեր ծառայողների կողմից որոշ գործողությունների առնչությամբ։ Նշեմ, որ 20 դեպքերով նախապատրաստվում են նյութեր և 2 քրեական գործ արդեն իսկ հարուցված է»։

Փոխոստիկանապետը շեշտեց երեկ տեղի ունեցող իրավիճակը, երբ որոշ անձինք, օգտվելով իրենց կարգավիճակից, խոչընդոտում էին ոստիկանույան օրինական գործողություններին։ Ըստ նրա՝ պետք է հաշվի առնենլ, որ ոստիկանները մարդիկ են որ քանի օր է գործում են գերլարված իրավիճակում և արհեստական խոչընդոտները շատ են․

«Մեկ օրինակ ներկայացնեմ․ արդյո՞ք հարց չի ծագել որևէ մեկիս մոտ, թե ինչպես է ստացվում, որ առաջին շարքերում միշտ հայտնվում են կանայք, միշտ հայտնվում են պատգամավորները, միշտ հայտնվում են ծերերը, և, բնականաբար, ոստիկանության գործողություններն այս առումով՝ որպես ծառայողներ, որպես մարդիկ սահմանափակվում են»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest