Ընդդիմությունն այսօր վաղ առավոտից վերսկսել էր անհնազանդության ակցիաները։ Ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցարարների նկատմամբ առերևույթ բռնությունների դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր․ Factor.am-ին այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Քրեական գործերից մեկն առնչվում է մայիսի 2-ի դեպքին, երբ ցուցարարին բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը մի քանի անգամ հարվածում է նրա գլխին։ Հարուցված քրեական գործերով որևէ ոստիկան դեռևս մեղադրյալի կարգավիճակ չունի։
Գործերը հարուցվել են Քրեական օրենսգրքի 309-րդ հովածի 2-րդ (բռնությամբ պաշտոնական լիազորություններն անցնելը) և 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական դիրքը չարաշահելը)։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: