«Շտապբուժօգնություն» ՓԲԸ աշխատակիցները Երևանում մայիսի 16-ին մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասել է, որ բժիշկը լուրջ վնասվածքներ է ստացել, գտնվում է հիվանդանոցում, իսկ մեքենայի վարորդի վնասվածքներն ավելի թեթև են:

Կանչից դուրս գալուց հետո տանտերերը հարձակվել և ծեծել են բժշկին և վարորդին: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը»,-ասել է Ստեփանյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն էլ ֆեյսբուքի իր էջում դատապարտել է բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք:

«Հետևողական ենք լինելու, որ դեպքը արժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,-գրել է Սիմոնյանը:

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ևս դեպքի հետ կապված գրառում է կատարել: «Երևանում կանչով ժամանած բժշկին և վարորդին ծեծի են ենթարկել, լոմով հարվածել են գլխին: Բուժաշխատողները տեղափոխվել են հիվանդանոց: Բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք դատապարտելի է»,-նշված է Սարգսյանի գրառման մեջ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest