ՄԻԵԴ-ը մայիսի 3-ին Հայաստանի դեմ որոշում կայացրեց՝ արձանագրելով Վոլոդյա Ավետիսյանի իրավունքների խախտումը։ Արձանագրվել է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում խցային անմարդկային պայմաններ են եղել, և դրա դեմ ոչ արդյունավետ դատական բողոքարկում է եղել։

««Նուբարաշեն» ՔԿՀ-ում անձին պահել են անմարդկային պայմաններում․ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի» թեմայով քննարկմանը փաստաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքով՝ չի բավարարվել խցի համար սահմանված քառակուսի մետրը (Ներպետական օրենսդրությամբ առնվազն 4քմ)։ Իրենք բարձրաձայնել է, որ այնտեղ ծխում են, միջատներ կան, օդափոփությունը բավարար չէ։ Կառավարությունը ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել Եվրոպական դատարան՝ նշելով, որ խցերի չափերը նախկինում եղել է մեծ, վերանորոգումից հետո են փոխվել։ Դիտորդների խումբը չափագրումներ է արել և ներկայացրել ՄԻԵԴ։ Վերջինս հիմնվել էր նաև Դիտորդների խմբի եզրակացության վրա և նշել, որ կառավարության պնդումն աարժանահավատ չէ, որովհետև չի ներկայացրել ոչ մի փաստ, ոչ մի հատակագիծ ու գծագիր․

«Մենք դիմել էինք Ընդհանուր իրավասության դատարան ու երեք պահանջ ենք ներկայացրել․ ճանաչել իրավունքի խախտումը, վերացնել իրավունքի խախտումը և տրամադրել փոխհատուցում խախտված իրավունքի համար։ Առաջին ատյանի դատարանը գործը քննել էր քաղաքացիաիրավական դատավարության կարգով և մերժել էր։ Դիմել ենք Վերաքննիչ դատարան՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանը նախադեպ ունի՝ նման գործը պետք է քննվի քրեական իրավունքի շրջանակներում։ Այն բեկանվել և հետ էր ուղարկվել, սակայն Առաջին ատյանի դատարանը կիրառել էր քաղաքացիական դատավարության նորմերը։ Պետությունն էլ ասել էր՝ պետք է դիմել Վարչական դատարան՝ մեջբերելով մինչև 2019 ոթվականը, որից հետո որոշվել էր նման գործերը քննել վարչական դատավարության շրջանակում»,-ասաց Ռևազյանը։

Ըստ նրա՝ եթե անմարդկային պայմանների կամ խոշտանգումների վերաբերյալ հայց է ներկայացվում, կարևոր է, որ այն հրատապ քննվի, իսկ վարչական դատարանում, գործերը տարիներով են քննվում․

«Հայցերի ապահովման միջոցի հետ կապված վերջերս խնդիր եղավ։ Անձին տարել են պատժախուց, ով հիվադություն ունի, որը թույլ չի տալիս գտնվել պատժախցում։ Այնտեղ գտնվելը կարող է կյանքի համար ծանր հետևանք առաջացնի։ Դիմել է Վարչական դատարան՝ խնդրելով կասեցնել կատարումը մինչև լուծվի խնդիրը, բայց  չկա այդ մեխանիզմը Վարչական դատարանում, որ կարողանա կասեցնել,-նշեց փաստաբանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest