Այսօր տեղի ունեցավ ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում անձին պահել են անմարդկային պայմաններում․ ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի» թեմայով քննարկումը, որին մասնակցում էր նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետ Միշա Խուդավերդյանը։


Ըստ Խուդավերդյանի՝ Հայաստանը ունի 10 ՔԿՀ, որոնք նախատեսված են 4500 անձի համար, իսկ ՔԿՀ-ներում պահվում է շուրջ 2200 անձ, այսինքն թվային տվյալները ցույց են տալիս, որ ներկայումս գերբնակեցման խնդիր չկա։ ԵԽ 2021 թվականի քրեական վիճակագրության համաձայն՝ բանտային պայմանների մի շարք ցուցանիշներով եվրոպական երկրների մեջ Հայաստանը լավագույն հորիզոնականներում է։


Ըստ այդ զեկույցի Հայաստանում 2020 թվականի համեմատությամբ կրկին նկատվել է ազատազրկվածների 11% քանակի նվազեցում։ Զեկույցում համեմատական է տարվել 2011 և 2021 թվականների միջև ՔԿՀ-ներում պահվող ազատազրկվածների քանակների միջև և արձանագրվել է, որ վերջիններիս քանակը 52% նվազել է։
Վերջինիս խոսքով՝ բանտային խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշ ունեցող երկրորդ երկիրը, և հիմնարկում 100 խցի սահմաններում երեք անգամ եվրոպական միջին ցուցանիշից նվազ է դատապարտյալների թիվը։

«Կան խնդիրներ ՔԿՀ-ների շենքային պայմաններում, բայց մենք ունենք այդ ոլորտի ռազմավարություն, որոնցով նախատեսված են դրանց շտկմանն ուղղված քայլերը։ Կոկրետ Նուբարաշեն ՔԿՀ-ի մասով մենք նախատեսում ենք օպտիմալացման շրջանակներում փակել Նուբարաշեն, Դատապարտյալների հիվանդանոց, Վարդաշեն և Երևան կենտրոն ՔԿՀ-ները և կառուցել նորերը»,-քննարկմանն ասաց Խուդավերդյանը։


Վերջինս նշեց, որ Հրազդան ՔԿՀ-ի օպտիմալացումը նախատեսված էր, քանի որ այն խնդրահարույց շենքային պայմաններ ուներ, բացի այդ չկային բավարար պայմաններ ազատազրկվածների վերասոցիալականացման աշխատանքներ իրականացնելու համար։ Կոշ ՔԿՀ նախատեսված չէր ռազմավարությամբ, բայց բխում էր ռեսուրսների օպտիմալ կառավարման տեսլականից։ Կոշ ՔԿՀ-ում կար շուրջ 160 աշխատակից և պահվում էր 60 դատապարտյալ, որը արդարացված չէր։ Եվրոպական չափանիշներով մեկ աշխատակցին բաժին է ընկնում 3-4 դատապարտյալ։ Իսկ հիմնարկում կրկնակի, եռակի շատ էին աշխատակիցների քանակը, քան դատապարտյալների։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest