2022 թ․ մայիսի 9-ին հրապարկվել է «Հանրապետական և դաշնակցական խուժանները երեկ Գյումրիում ծեծել են 80-անց մարդկանց» վերտառությամբ տեսանյութ, որի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այն պարունակում է առերևույթ հանցագործության տարրեր։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։

ՀՔԱՎ-ը ՀՀ գլխավոր դատախազից պահանջել է միջոցներ ձեռնարկել հաղորդմամբ ներկայացված նյութով արձանագրված դեպքերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու, պատասխանատուներին հայտնաբերելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest