ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, ճեպազրույցի ընթացքում խոսելով ՀՀ–ում ընդդիմության բողոքի ցույցերից, նշել է, որ ԱՄՆ–ն կոչ է անում ՀՀ իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ իրենց կարծիքն արտահայտել խաղաղ։ 

«Ինչպես գիտեք՝ մենք անցյալ շաբաթ ռազմավարական երկխոսություն ունեցանք հայերի հետ, և հենց այդ հանդիպման ժամանակ էլ վերահաստատեցինք մեր փոխադարձ նվիրվածությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և Միացյալ Նահանգների աջակցությունը հայտնեցինք Հարավային Կովկասում տևական խաղաղությանը։ Մենք կարծում ենք, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են։ Մենք լիովին աջակցում ենք արտահայտվելու և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին։ Կոչ ենք անում մարդկանց իրենց կարծիքն արտահայտել խաղաղ եղանակով։ Իշխանություններին հորդորում ենք զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին կոչ ենք անում զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը»,- ասել է Փրայսը: Ամերիկացի պաշտոնյան անդրադարձել է նաև ՌԴ-ի կողմից Հայաստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում ու Ադրբեջանում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների մասին հայտարարություններին՝ դրանք սուտ անվանելով։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest