«Գործն ընդունվել է վարույթ, այժմ զինվորական քննչական վարչությունում ծանոթանում են գործին: Պետք է ծանոթանանք, ըստ այդմ, գործի քննությունը կընթանա: Այս պահին դրա հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, որովհետև այն դեռ ծանոթացման փուլում է գտնվում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանին քրեական գործում որպես մեղադրյալ ներագրավելու մասին։

 Նշենք, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարության հիման վրա Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել։ Արգիշտի Քյարամյանի խոսքով՝ քրեական գործը դատախազության նախաձեռնությամբ տեղափոխվել է Կոմիտե։

ՔԿ նախագահի պնդմամբ՝ գործը պետք է քննվի օբյեկտիվ և բազմակողմանի։

«Քննության ընթացքում պետք է պարզաբանվեն բոլոր հանգամանքները: Այս պահին ավելի բան չեմ կարող ասել»,- պատասխանեց Արգիշտի Քյարամյանն այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանի՝ «կարող էինք կանխել պատերազմը, կունենայինք այս վիճակը, բայց առանց զոհերի» արտահայտության համար գործ հարուցել, և կանչել հարցաքննության։

Հիշեցնենք՝ զոհված զինծառայողների ծնողները սկսեցին բողոքի ակցիաներ իրականացնեկ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ պատերազմը հնարավոր էր կանխել, կունենայինք նույն արդյունքն առանց զոհերի։ Բողոքի ակցիաների ժամանակ նրանք պահանջ էին ներկայացրել դատախազությանը վարչապետին քրեական գործում մեղադրյալ ներգրավելու, իսկ իրենց որպես տուժող ճանաչելու մասին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest