Այսօր վաղ առավոտից Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 24 քաղաքացու։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Թեև ընդդիմությունը երեկ հայտարարել էր, որ այսօրվա անհնազանզության ակցիաները կսկսեն կեսօրից հետո, սակայն առավոտյան Երևանում փակվել էր Կիևյան կամուրջը՝ երթևեկությունը խոչընդոտում էին երկու բեռնատարներ։ Վարորդները ոստիկաններին հավաստիացնում էին, թե մեքենաները խափանվել են։

Ի վերջո, իրավապահների օգնությամբ կամուրջը մասամբ բացվեց, երթևեկությունը վերականգնվեց՝ մեքենաներից մեկը հաջողվեց հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest