Վաղ առավոտից Երևանում և մարզերում շարունակվում են ընդդիմության կողմից իրականացվող անհնազանդության ակցիաները, որոնց ընթացքում ժամը 14:00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 155, Սևան-Երևան մայրուղու Գեղարքունիքի մարզի  հատվածից՝ 8, իսկ Արարատի մարզից՝ 6 քաղաքացի։

Երեկվանից սկսված անհնազանդության ակցիաների մասնակիցները այսօր ճանապարհներ են փակել նաև մարզերում։ Ընդդիմադիր պատգամավորների գլխավորությամբ՝ քաղաքացիների մի խումբ էլ դասադուլ անելու կոչերով մտել է ԵՊՀ։ Որոշ ժամանակ դասապրոցեսը կաթվածահար է եղել, սակայն կարճ ժամանակ անց՝ դասերը վերսկսվել են։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest