Վաղ առավոտից Երևանում շարունակվում են ընդդիմության կողմից իրականացվող անհնազանդության ակցիաները, որոնց ընթացքում ժամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 70 քաղաքացի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ նշելով, որ քաղաքացիներն այս պահին ոստիկանական տարբեր բաժանմունքներում են։

Բերման ենթարկվածների թվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ նա տեղեկացրեց, որ տարվում է Ոստիկանության Մասիվի բաժին։ Հիշեցնենք՝ նախօրեին հրավիրված հանրահավաքի ժամանակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այլևս տուն չեն գնալու և գիշերելու են Ֆրանսիայի հրապարակում։ Սաղաթելյանը հորդորեց քաղաքացիներին վաղ առավոտից գործադուլ և դասադուլ իրականացնել, իսկ անհնազանդության ակցիաները շարունակել քաղաքի բոլոր փողոցներում՝ փակելով հատկապես Կենտրոնի տարածքը։ Երեկ մոտ 250 անձ բերման է ենթարկվել մայրաքաղաքի փողոցներից, ոստիկանությունը պարբերաբար հայտարարություն էր տարածում, որ պարալիզացված գրեթե բոլոր փողոցները բաց են և երթևեկելի։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest