ՀՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Պետական պահպանության ծառայության պետին ու իր ենթականերին՝ Չհամարձակվե´ք մյուս անգամ նման բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ: Դա օրենքի կոպիտ խախտում է և դուք դրա իրավունքը չունեք: Վերջ: Չհամարձակվե´ք մյուս անգամ բռնություն գործադրել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ կամ խոչընդոտել նրանց աշխատանքը՝ այն էլ նման արհամարհական պահվածքով:

Ոստիկանների կամ հանրային վայրում ծառայություն իրականացնող պետական ցանկացած ծառայողի կողմից ուղղակի պետք է բացառվի բռնության ցանկացած դրսևորում: Դա օրենքով խստիվ արգելված է:

Ու առհասարակ, պետք է բացառվի կարգավիճակից դուրս, հետևաբար՝ օրենքը խախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ քաղաքացու նկատմամբ որևէ տեսակի անհարգալից վերաբերմունք կամ վիրավորանք:Ոստիկանները որևէ պարագայում չպետք է հավաքների կամ այլ ակցիաների կազմակերպիչների կամ մասնակիցների հետ մտնեն «տղայական» խոսակցությունների կամ «ռազբորկաների» մեջ: Պետք է գործել իրավական կարգավիճակի սահմաններում` բացառապես:

Քաղաքացիներին խնդրում եմ` եթե տեսնում եք, որ այլ անձինք փորձում են սադրել բռնություն կամ արդեն տեղի ունեցող բռնության դեպքում պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնել Ոստիկանությանը` իրավական ընթացակարգով դա կանխելու կամ այդ անձանց մեկուսացնելու համար: Դա պետության գործառույթն է և մասնավորապես՝ Ոստիկանության խնդիրը:Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ էլ խնդրում եմ բացառել վիրավորանքը, արժանապատվությունը վիրավորող խոսքերը ոստիկանների հետ հարաբերություններում: Դա ավելի է լարում մթնոլորտը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest