«Քաղաքականություն այստեղ չկա, արդար է մեր պահանջը: Իրավաբանների, փաստաբանների բանակին խնդրում եմ, որ ամսի 26-ին ժամը 2-ին լինեն մեր ծնողների կողքին»,– այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Ազատության հրապարակում հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը:

Զոհված զինծառայողի հայրը կոչ է անում բոլորին՝ իրավաբաններին, փաստաբաններին, բժիշկներին և այլոց կանգնել իրենց կողքին։

«Գլուխներդ բարձին դնելուց մի պահ ձեզ դրեք մեր տեղը, դրեք յուրաքանչյուր արցախցու տեղ: Մարդիկ իրենց տները, գերեզմանները կորցրել են: Վաղը Եռաբլուր էլ չենք կարողանալու գնալ: Ո՞ւր է անկախության սերունդը, ինչո՞ւ ոտքի չի ելնում: Ասում էին՝ թող երիտասարդները գան, բայց չեն կարողանում, կորցնում ենք մերն հայի տեսակը: Ես էլ գնալու տեղ չունեմ։ Էնպես են արել էս սրիկաները, պիղծ Նիկոլը: Եթե մարդ արդեն իր ցեղասպանություննէ  ուրանում եւ սրբապիղծի պես գնում է Ծիծեռնակաբերդ, հայրենիքը ծախում է, երկիրը ծախում է ու գնացել է Ծիծեռնակաբերդ: Ես էդպիսի պիղծ մարդ չեմ տեսել: Դրան մեր չի բերել, շուն է բերել: Դրա կնոջը… ունեցել ենք առաջին տիկիններ, որոնցով ես ուղղակի հիացել եմ, բայց որ մարմնավաճառը եկել դարձել է երկրում առաջին տիկին, ու էնքան պիղծ են, որ ծնողների հետ են խաղում»։

Մխիթար Գալեյանի հայրը նաև կոչ արեց բժիշկներին իրենց միանալ՝ սպիտակ խալաթներով․ «դուք եք տեսել մեր վիրավոր զինվորներին, ինչքան տղերք են ձեռքներիդ մեջ մահացել: Խնդրում եմ վեր կացեք, սպիտակ խալաթներով կանգնեք մեր խողքը, կորցնում ենք հայրենիքը»։

Pin It on Pinterest