Ապրիլի 24-ի նախօրեին երեկոյան Հանրապետության հրապարակից մեկնարկեց
ամենամյա ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Զարթնիր, լաո» կարգախոսով բազմամարդ երթի առջեւից քայլում էին
հոգեւորականները: Հանրապետության հրապարակում մասնակիցները
վառեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները, եւ այդ կրակից վառվեցին
ջահերը։


Հանրապետության հրապարակում մինչեւ երթի սկսվելը ելույթ ունեցավ ԱԺ
փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը` նշելով, որ 1999 թվականից ամեն տարի
անցկացվող երթն այս տարի վերաիմաստավորվել է, քանի որ այսօր
Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներն առավել ահարկու են, քան երբեւէ:
Երթին մասնակցում էին ՀՀ  2-րդ եւ 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ
Սերժ Սարգսյանը:
Երթի մասնակիցները տանում էին Հայաստանի եւ Արցախի դրոշները, նաեւ այն
երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest