Ռուսաստանը Սիրիայից, Լիբիայից և այլ երկրներից մինչև 20 հազար վարձկան է տեղակայել Դոնբասում հարձակմանը մասնակցելու համար։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյային։

Պաշտոնյայի խոսքով, Ուկրաինայի արևելքում վարձկանների թիվը տատանվում է 10000-ից մինչև 20000: «Այն, ինչ ես կարող եմ ձեզ ասել, այն է, որ մենք իրականում տեսել ենք որոշ տեղաշարժեր այս տարածքներից՝ Սիրիայից և Լիբիայից, դեպի արևելյան Դոնբասի շրջան, և այդ տղաները հիմնականում օգտագործվում են որպես թնդանոթի միս։ Դա հետևակ է։ Նրանք չունեն ծանր տեխնիկա կամ տրանսպորտային միջոցներ», ասել է պաշտոնյան։

Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար սիրիացի զինյալներին առաջարկվել է 600-ից 3 հազար դոլար՝ կախված կոչումից և փորձից։ Ռուսական Վագներ մասնավոր ռազմական ընկերությունը Ուկրաինա է տեղափոխել Լիբիայում իր զինյալների մեծ մասին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest