«Աղվանչոյիս դին որ բերեցին պապաս ասաց՝ երանի Գոռոյիս էլ սենց տենամ». երկու զոհ՝ մեկ տանից

130

Լոռու մարզի Դարպաս համայնքի բնակչուհի Իրինա Աբազյանը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ մի քանի օրվա տարբերությամբ, կորցրել է 20-ամյա որդուն և 19-ամյա եղբորը:

Պատերազմի օրը՝  սեպտեմբերի 27-ին, լրացել  է տիկին Իրինայի որդու՝ Աղվան Ասլամազյանի 20-ամյակը: Մայրը նշում է՝ հենց այդ օրը որդուն Հայաստանից Արցախ են տեղափոխել:

«Աղվանչոյիս այդ օրը Նախիջևանի պոստերից իջացրել են, որ տանեն Ջեբրայիլ, բայց հետո զանգեց ասեց, որ Հադրութ են տանում: Ասեց՝ մամ ջան, մի լացի, գնում եմ երկու հատ թուրք սպանեմ ու գամ»,- ասում է մայրը և ավելացնում, որ տղայի՝ Արցախ տեղափոխվելուց հետո օրեր շարունակ նրա հետ խոսել չի հաջողվել:

 Պատերազմից 8-րդ օրն է Աղվանը մոր հետ խոսել և դա եղել է վերջին զանգը:

 «Հոկտեմբերի 4-ին մի երկու բառ խոսեցինք ու դրանից հետո էլ չենք խոսել: Հոկտեմբերի  16-ին զոհվել է, ես 19-ին եմ իմացել, որ զոհվել է: Մինչ այդ ինձ ասում էին, որ վիրավոր է, նույնիկ այդ փաստից էի ուրախացել, ասում էի՝ թող ոտքը չլինի, ձեռքը չլինի, միայն թե գա տուն, բայց սնայպերը գլխից փխել էր: Հրամանատարը հասել էր օգնության, հրամանատարին էլ էին խփել»,- նշում է մայրը:

«Զոհվածների անունները, որ գրում էին ամենքի հետ ցավ էինք ապրում, բայց ինչ իմանայինք, որ մենք էլ ենք տենալու այդ ցավը»,- ասում է Իրինա Աբազյանը և նշում, որ  եղբայրը՝ 19-ամյա Գոռ Աբազյանը, նույնպես զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում:

«Եղբայրս էլ Ջեբրայիլում է զոհվել, իր պատմությունը լրիվ ուրիշ է… Աղվանիս, որ բերեցին պապաս ասում էր՝ երանի Գոռոյիս էլ սենց տենամ, հլը ինչ էր երազում, բայց էրեխուն փակ բերեցին: Մինչև հիմա էլ չենք հավատում, որ ինքն էր: Բժիշկն ասեց, որ չի կարող բաց տալ, չեք կարող նայել:

Եղբորս, որ խփել են թուրքի սահմանից այն կողմ է մնացել, յոթ հոգի էին եղել, յոթին էլ խփել են: Հոկտեմբերի սկզբին խփել են, նոյեմբերի վերջին նոր գտել էինք: Աղ անս ասում էր՝ գնամ Գոռոյին գտնեմ, բայց երկուսն էլ այս ճակատագրին արժանացան»-նշում է քույրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան