Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը աջակցություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը նպաստելուն ուղղված  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շարունակելու համար Բրյուսելում վերջերս ունեցած քննարկումները: Լիովին աջակցում եմ Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը նպաստելուն ուղղված նրա և բոլորի ջանքերին»,- գրել է Միշելը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest