Մահացել է լրագրող, հրապարակախոս, գրող Վահան Իշխանյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Ռուզան Խաչատրյանը:

«Դժվար, բարդ, բայցև ազնիվ, սկզբունքային, խորը մարդ։ Վահան Իշխանյան, հանգչիր խաղաղությամբ…»,- գրել է նա։

Վահան Իշխանյանը ծնվել է 1964թ.-ին Երևանում: Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից: Հինգ գրքերի հեղինակ է՝ «Ռուսուլմանի նոթեր», «Ովքեր են նրանք. հայախոս, մուսուլման համշենցիները», «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ), «Անմազ» (պատմվածքների ժողովածու), «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ), «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest