Հայաստանում ապրիլի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 784 դեպք, որից 410 հազար 485-ը`առողջացած, 8622-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1995 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 3332 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, առողջացել է 27 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 20 հազար 875 -ի:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: