Ապրիլի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը: Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը բութ առարկայով վնասել է Արցախի հերոսի կիսանդրու դեմքի հատվածը. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արարքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է կատարողի ինքնությունը: Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:

Կատարվում է քննություն:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest