Օրերս Փառուխ գյուղի մոտակայքում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետևանքով Արցախի զինուժի մեկ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական խաղաղապահ առաքելությունը։

Ըստ հաղորդագրության՝ միջադեպը ռուսական հրամանատարությունը հարթել է կողմերի հետ համագործակցության շնորհիվ։ Արցախի տեղեկատվական շտաբն ու Պաշտպանության բանակը այս միջադեպի մասին չեն հաղորդել։

Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտարարությամբ տեղեկացրել էր միայն, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին Պաշտպանության բանակի ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest