Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում բնակվող Արմեն Աբգարյանի բազմանդամ ընտանիքն պետությունը դուրս է թողել նպաստի համակարգից: 5, 8 և 11 տարեկան երեք անչաձահաս երեխաների ընտանիքի նպաստը կտրել են վեց ամիս առաջ: Պատճառնն այն է եղել, որ Արմեն Աբգրայանն ընտանիքի հետ տեղափոխվել է նոր տուն, որին իրեն չի պատկանում: Միասնական սոցալական ծառայության Արմավիրի տարածքային գրասենյակից Աբգարյաններին փոխանցել են, որ նպաստը կվերականգնվի միայն նոր տանը վեց ամիս բնակվելուց հետո:

Վեց ամիսը լրանալուց հետո, սակայն, Միասնական սոցալական ծառայության Արմավիրի տարածքային գրասենյակից այցելել են Աբգրայանների տուն և, ըստ Արմեն Աբգարյանի, փորձել են գտնել արհեստական պատճառներ իրենց նպաստի համակարգ չընդգրկելու համար: Արմեն Աբգարայանը վստահեցնում է, թե հարևանի գոմն ու անասուններին վերագրել են իրեն:

«Անասունի գոմ կա սարքած, որը մի մետր իմ տարածքի մեջ է, բայց հարևանինն է: Ասում եմ, որ իմը չէ, պատասխանում են՝ Աստված ձեր հետ, դուք լավ էլ ապրում եք: Ես երկու հատ հորթ ունեմ, որը հորս գոմում եմ պահում, ես տեղ չումեմ, որ պահեմ: Ես կարող եմ գյուղապետարանից թուղթ բերել, որ դրանք իմը չեն, ես ընդամենը երկու հորթ ունեմ և 2,5 հազար մետր հողատարածք: Եթե սեփականության գրքույկներն ուզեն ես ցույց կտամ, որ ոչ մի բան չունեմ»,- ասում է բազմազավակ հայրը:

Երկու ամսից ծնվելու է Աբգարյանների չորրորդ երեխան: Ընտանիքն ապրում է աղքատության ճիրաններում: Սնունդն ապառիկով  գնում են գյուղի խանութներից: Երկու խանութում միասին շուրջ կես մլն դրամի պարտք ունեն: Արմեն Աբգարյանը նշում է՝ մտավախություն ունի, որ դիտավորյալ նպաստ չեն տալիս, որ պետությունն իր պարտավորություններն ավարտի միայն  երրորդ և հաջորդ երեխաների համար տրվող 50 հազար դրամը տրամադրելով: Բազմազավակ հայրը հարց է բարձրացնում՝ իսկ մյուս երեքին ինչպես է պահելու:

«Ասում են թող չորրորդ երեխան ծնվի, կգաս մի բան կանենք: Մտածում եմ, որ ուզում են միայն չորրորդ երեխայի համար տվրող հիսուն հազարը տան, իսկ նպաստից զրկեն, որը մոտ էլի հիսուն հազար դրամ է կազմում: Ասում են դրանով կապրես, էլի ինչ ես մտածում»,- ասոմ է նա:

Արմեն Աբգարյանի խոսքով՝ սոցալական ծառայության աշխատակիցներն իր տանը   տեսնելով հարազատների կողմից նվեր ստացած կահույքը, հայտարարել են, որ շատ լավ պայմաններում է ապրում:

«Ի՞նչ լավ ապրելու մասին են խոսում: Բաղնիք չունեմ, չեմ կարողանում լողանամ: Երեք երեխա ունեմ, երկուսը դպրոց են գնում, մեկն էլ այս տարի է գնալու, չորրորդն էլ երկու ամսից ծնվելու է: Ինձ ասում են, որ չորրորդը ծնվեց պետությունը քեզ հիսուն հազար դրամ կտա, դրանով կապրես: Բայց ես այդ գումարով անգամ էդ երեխու հարցերը չեմ կարող լուծել:

Տան պարիսպը տեսել են ասում են՝ լավ էլ պարիսպ է, լավ էլ ապրում եք, բայց դա իմ հերն է արել՝ հինգ տարի առաջ: Ասում են՝ սեղան-աթոռ, խոլ ունես տանդ մեջ, բայց դրանք իմ բարեկամներն են առել: Ախպերս մի բան է առել, մորքուրներս փող հավաքել էն մի բան են առել, ինչ անեի, ասեի՞ մի բերեք: Ես ոչ մի տեղ աշխատանք չունեմ»,- ասում է նա:

Արմեն Աբգարյանը չունի նաև սեփական տուն: Ապրում է ծնողների տանը: Արմեն Աբգարյանի սոցալական վիճակը կտրուկ վատացել է այն բանից հետո, երբ պետությունը 44-օրյա պատերազմի ընթացքում նրա «Կամազ» մակնիշի ավտոմեքենան տարել է մարտի դաշտ և վերադարձրել մետաղի ջարդոն:  Ավելի վաղ գրել էինք, որ Արմենն այդ մեքենայով տարբեր բեռնափոծադրումներ է կիրականացրել և կարողացել է ընտանիքի սոցալական կարիքները հոգալ: Պետությունը պատերազմից մեկ ու կես տարի անց Արմեն Աբգարյանին ու մյուս քաղաքացիներին փոխհատուցում չի տվել:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest