Հարցազրույց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ

Պարոն Գրիգորյան, Բրյուսելում  Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև-Շառ Միշել չորս ժամ տևած հանդիպումից հետո հայտարարվեց, որ ստեղծվելու է սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով, ինչպես նաև երկու երկրների ղեկավարները հանձնարարել են ԱԳ նախարարներին գործուն քայլեր կատարել խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում: Հանդիպման արդյունքերը հայանպա՞ստ են:

Այս հանդիպման արդյունքն այն է, որ հայկական կողմը հերթական անգամ հետ է կանգնել իր կողմից առաջ քաշած դիրքորոշումներից: Խոսքը դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի մասին է, ինչպես նաև խաղաղության պայմանագրի օրակարգի: Դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ հանձնաժողով ստեղծելուց առաջ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեին սահմանին իրավիճակը հանդարտեցնելու համար: Ստտացվում է, որ հայկական կողմը հրաժարվել է իր դիրորոշումից և առանց իրավիճակը հադարտեցնելու հանձնաժողով է ստեղծվում: Իսկ այն կետը, թե հանձնաժողովը պետք է զբաղվի սահմաններին կայունություն հաստատելու համար, դա պարզապես մտցվել է Նիկոլ Փաշինյանը դեմքը փրկելու համար:

Խաղաղության պայմանագրի օրակարգում էլ հայկական կողմը նշում էր, որ քննարկումները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ ՄԽ-ի մինորդությամբ, մինչ դեռ հայտարարություններում նշվել է, որ արտգործ նախարարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ իրականացվեն: Սա ևս հետ քայլ է հայկական կողմի դիրքորոշումից: Ադրբեջանական կողմի գործադրված ուժային միջոցները, փստորեն, հաջողությամբ են պսակվել:

Ինչու է Հայաստանը հետքայլ կատարում իր դիրքորոշումներից:

Հայաստանը հետ է կանգնել իր դիրքորոշումներից, որովհետև տարածածրջանում ռազմական ուժերի դիզբալանսը շարունակում է գոյություն ունենալ և պատերազմի ավարտից հետո կարելի է ասել, որ դա խորացել է, որովհետ Ադրբեջանը որպես հաղթող կողմ շարունակել է ամրապնդել իր ուժերը: Հակառակորդը մի շարք ռազմակայաններ է կառուցել շփման գծիւ ամբողջ երկայնքով, իսկ այդ գործընթացը ՀՀ-ում տեղի չի ունեցել: Հայաստանում առաջնագծի կահավորման պրիմիտիվ գործողությունները ձախողվել են, մենք սա տեսնում են, երբ Ադրբեջանը սրում է իրավիճակը սահմանին:

Պարոն Գրիգորյան, պաշտոնական Բրյուսելի և Երևանի հայտարարություններում անդրադարձ չկար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Սա ի՞նչ է նշանակում:

Սա առաջին հայտարարությունը չէ ԵՄ-ի կողմից տարածվող, որտեղ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին: Սա ամբողջությամբ համապատասխանում է Ադրբեջանի այն դիրքորոշմանը, որ ԼՂ հակամարտությունն ավարտված է և ԼՂ վարչատարածքային միավոր գույություն չունի: Վստահ եմ, որ հանդիպման ընթացքում Արցախին առնչվող խնդիրներ քննարկվել են, բայց թե ինչու դրանք տեղ չեն գտել հայտարարության տեքստում հարցեր պետք է առաջացնեն հայկական կողմին:

Իսկ ինչու չի նշվել:

Չի ընդգրկվել Ադրբեջանին չգրգռելու համար: Այս հայտարարություններում Բաքվի շահերին հակասող կետեր չկան: Սա հայկական կողմի բացթողումն է: ՀՀ-ն փորձում է կառուցողական լինել, բայց այս տարբերակով կառուցողական լինելը կարող է հանգեցնել նրան, որ հրաժարվես քո բոլոր դիրքորոշումներից և շահերից:  

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest