«Մարտի 1-ի» գործով վճռաբեկ դատարանն արդարացրեց ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նա մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Վճռաբեկ դատարանը բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը՝ նրան ճանաչելով անմեղ։

Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել, 3 տարի ազատազրկումից հետո՝ 2011–ին համաներմամբ ազատ էր արձակվել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest